Հայաստանի Հանրապետությունը քրիստոնյա երկիր է Արևելյան Ասիայի տարածաշրջանում։ Երկիրը ունի շատ մեծ պոտենցիալ հնարավորություններ գիտական և գյուղատնտեսական ոլորտներում։ Քանի որ արդյունաբերությունը հիմնականում այնքան էլ զարգացած չէ, ուստի կարելի է հենց արդյունաբերական ոլորտներում էլ կատարել շահավետ ներդրումներ՝ ուսուցանելով տեղի աշխատուժը և օգտագործելով այն որպես աշխատանքային կապիտալ։ Հայաստանում ներդրումների միջոցով գնորդներն ավտոմատ ստանում են մուտք դեպի Եվրասիական տնտեսական միության շուկաներ (երկրներ՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելոռուսիա, Ղրղզստան և Հայաստան) առանց մաքսազերծման։ Դա ներդրողների համար շատ լավ առավելություն է։ Այդ երկրում մեր առկա գործնական կապերի միջոցով կան նաև հնարավորություններ գնել հումք հանքարդյունաբերության ոլորտում և կիսաֆաբրիկատներ։ Նաև գյուղատնտեսական ապրանքները կարող են մատչելի գներով ներմուծվել Հայաստանից։ Հնարավորությունները և իրավական հիմունքները համատեղ ձեռնարկությունների համար նույնպես առկա են։ Ուրախ կլինենք մանրամասն խորհրդատվություն մատուցել Ձեզ հետագա քայլերի վերաբերյալ։
Diese Website benutzt Cookies. Wenn Sie die Website weiter nutzt, gehen wir von Ihrem Einverständnis aus.