Simonyan Engineering Armenisch

ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • Ներդրումներ Գերմանիայում
  • Ներդրումներ Ռուսաստանում
  • Ներդրումներ Հայաստանում
  • Ներդրումներ Իրանում
  • Ներդրումներ Իրաքում
  • Ներդրումային ծրագրեր
  • Նախադրյալներ ներդրողների համար

Ներդրումներ Գերմանիայում

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը զարգացած և տնտեսապես շատ կայուն երկիր է Եվրոպական Միությունում։ Մեր արտասահմանյան գնորդները կարող են շահավետ ներդրումներ կատարել Գերմանիայում մեր կողմից նշված ոլորտներում։ Ուրախ կլինենք խորհրդատվություն մատուցել Ձեզ և քննարկել հնարավոր ներդրումային ուղղությունները և իրավական հիմունքները մեր երկրի վերաբերյալ։

Ներդրումներ Ռուսաստանում

Ռուսաստանի Դաշնությունը աշխարհի ամենամեծ երկիրն է և ունի շատ մեծ տնտեսական զարգացման հնարավորություններ։ Ռուսաստանում նպատակահարմար է ներդրումներ կատարելերկարաժամկետ ծրագրերի դեպքում մեր կողմից առաջարկվող տնտեսական ոլորտներում։ Մեր ռուսական գործընկերների և այլ կարևոր կապերի միջոցով մենք կարող ենք ստեղծել գնորդների համար լավ, էֆեկտիվ և վերջին հաշվով շահութաբեր գործնական հիմքեր։ Բացի դրանից ռուսական շուկան ունի յուրահատուկ և մասամբ դժվարին շուկայական կառուցվածք, մենտալիտետ և իրավական դաշտ, որոնց վրա անպայման անհրաժեշտ է ուշադրություն դարձնել։ Այդ երկրում մեր առկա գործնական կապերի միջոցով կան նաև հնարավորություններ գնել հումք հանքարդյունաբերության ոլորտում և կիսաֆաբրիկատներ։ Հնարավորությունները և իրավական հիմունքները համատեղ ձեռնարկությունների համար նույնպես առկա են։ Ուրախ կլինենք մանրամասն խորհրդատվություն մատուցել Ձեզ հետագա քայլերի վերաբերյալ։

Ներդրումներ Հայաստանում

 
Հայաստանի Հանրապետությունը քրիստոնյա երկիր է Արևելյան Ասիայի տարածաշրջանում։ Երկիրը ունի շատ մեծ պոտենցիալ հնարավորություններ գիտական և գյուղատնտեսական ոլորտներում։ Քանի որ արդյունաբերությունը հիմնականում այնքան էլ զարգացած չէ, ուստի կարելի է հենց արդյունաբերական ոլորտներում էլ կատարել շահավետ ներդրումներ՝ ուսուցանելով տեղի աշխատուժը և օգտագործելով այն որպես աշխատանքային կապիտալ։ Հայաստանում ներդրումների միջոցով գնորդներն ավտոմատ ստանում են մուտք դեպի Եվրասիական տնտեսական միության շուկաներ (երկրներ՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելոռուսիա, Ղրղզստան և Հայաստան) առանց մաքսազերծման։ Դա ներդրողների համար շատ լավ առավելություն է։ Այդ երկրում մեր առկա գործնական կապերի միջոցով կան նաև հնարավորություններ գնել հումք հանքարդյունաբերության ոլորտում և կիսաֆաբրիկատներ։ Նաև գյուղատնտեսական ապրանքները կարող են մատչելի գներով ներմուծվել Հայաստանից։ Հնարավորությունները և իրավական հիմունքները համատեղ ձեռնարկությունների համար նույնպես առկա են։ Ուրախ կլինենք մանրամասն խորհրդատվություն մատուցել Ձեզ հետագա քայլերի վերաբերյալ։

Ներդրումներ Իրանում

Իրանական Իսլամական Հանրապետության համար մենք առաջարկում ենք ամբողջական տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ, մեքենաներ, սարքավորումներ և հոսքագծեր «ճանապարհաշինարարության», «նավթի և գազի արդյունաբերության», «նորարար էներգիայի» և «ծանր արդյունաբերության» ոլորտների համար։ Մենք կարող ենք Ձեզ տրամադրել ավելի մանրամասն տեղեկություններ, եթե ստանանք կոնկրետ հարցումներ։

Ներդրումներ Իրաքում

Իրաքի Հանրապետության համար մենք առաջարկում ենք ամբողջական տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ, մեքենաներ, սարքավորումներ և հոսքագծեր «ճանապարհաշինարարության», «նավթի և գազի արդյունաբերության», «նորարար էներգիայի» և «ծանր արդյունաբերության» ոլորտների համար։ Մենք կարող ենք Ձեզ տրամադրել ավելի մանրամասն տեղեկություններ, եթե ստանանք կոնկրետ հարցումներ։

Ներդրումային ծրագրեր

Մենք ուղեկցում ենք Ձեզ մասնագիտորեն Ձեր ներդրումային ծրագրերի իրականացման ճանապարհին նախկին Սովետական Միության համարյա բոլոր երկրներում և Գերմանիայում՝ սկսած տեղանքի հարցից ամենաբարենպաստ ֆինանսավորման ընտրության միջոցով մինչև ընդհանուր պայմանագրային և իրավական պայմանները։ Մեր մասնագիտական խումբը կուղեկցի Ձեզ պրոֆեսիոնալ սկզբունքներով պոտենցիալ ներդրողների մոտ բոլոր տվյալների հավաքագրման գործում՝ գործնական ծրագրի ձևավորման նպատակով։

Ձեզ համար մենք փնտրում, պարզում և գնահատում ենք Ձեր ծրագրերի նպատակահարմար ֆինանսավորումը, անկախ դրանից, թե՛ ներդրումային ծրագրերն են  գտնվում հաստատման փուլում, թե՛ պլանավորվում են ընդլայնվող գործընթացներ Եվրասիական տնտեսական միությունում։  

Մենք կաջակցենք Ձեզ ներդրումային գումարների գործարար կերպով կիրառելու գործընթացում՝ սկսած զուտ պլանավորումից մինչև ենթակառուցվածքների պլանավորում սարքավորումների տեղադրման ընդհանուր միջավայրում։

Մեր մասնագիտացված խումբը կմատուցի Ձեզ պրոֆեսիոնալ ծառայություն նախագծեր կազմելու գործընթացում և Ձեր սարքավորումների ծրագրերի և դրանց տեղադրման և կիրառման գրաֆիկական կիրառման մեջ։

Ուղեկցելով ծրագրերը մենք կազմում ենք նաև ֆինանսական և ներդրումային պլանավորում առանձին ծրագրերի համար։ Տեխնիկական թարգմանությունները այստեղ՝  www.simonyan-uebersetzungen.de

Դուք հարցեր ու՞նեք տեխնիկական սարքերի, մեքենաների կամ ապրանքների թարգմանությունների վերաբերյալ։ Մենք հանդիսանում ենք պրոֆեսիոնալ գործընկեր Ձեր բոլոր հարցերի համար համապատասխան մասնագիտական ոլորտում։

Նախադրյալներ ներդրողների համար

Ծառայություններ ներդրողների համար Եվրասիական տնտեսական միության շուկաներում, Իրանում, Իրաքում և Գերմանիայում (ԵՄ) / խորհրդատվություն
 
www.simonyan-company.com
www.simonyan-handelsvertretungen.de
www.simonyan-unternehmensberatung.de
www.simonyan-group.com
www.simonyan-immobilien.de
www.simonyan-personalvermittlung.de
www.simonyan-uebersetzungen.de
 
Ձևից ու ծավալից, ինչպես նաև ծրագրավորված ներդրման նպատակադրումից կախված հետևյալ կետերը պետք է ներդրում կատարելուց առաջ գնահատվեն և հաշվի առնվեն՝
• ոլորտ / սեգմենտ
• Գործարքի անվանումը
• Ձեռնարկության մասին տվյալներ
• Իրավական ձևը
• ձեռնարկության կանոնադրական ֆոնդի տոկոսային տվյալները և պետական մասնակցության մասնաբաժնի վերաբերյալ պայմաններն ու նշանակությունը
• ծրագրված տարեկան արտադրության ծավալը USD-ով
• Ձեռնարկության տնօրենը
• Ծրագրի ճշգրիտ նպատակադրումը 
• Առկա ծրագրի կարգավիճակը արդեն իսկ կատարված նախնական աշխատանքների վերաբերյալ
• Ապրանքի անվանումը հնարավոր առաքման վերաբերյալ
• Հիմնական սպառման շուկաները
• Ծրագրի ընդհանուր ներդրումների ծավալը USD-ով 
• Ներդրումների պահանջարկը ծավալը USD-ով 
• Ներդրողի մասնակցության ձևը
• Տվյալներ ներդրողի համար
• Ներդրումների կիրառման ուղղությունները
• Ծրագրի իրականացման ժամկետը
• Ներդրումների էֆեկտիվությունը, ներդրումի ժամանակահատվածը
• Գրասենյակ ծրագրի իրականացման  համար
• Գործնական ծրագրի կյանքի կոչելը
• Նախապատրաստած ծրագիր (կապեր) 
 
Մենք տեսնում ենք դա որպես մեր ձեռնարկատիրական գործունեության առանցքային փիլիսոփայություն ուղեկցել Ձեզ Եվրասիական տնտեսական միության շուկաներում, Իրանում, Իրաքում և Գերմանիայում (ԵՄ) նաև Ձեր իսկ առկա կապերով և աջակցել տվյալ երկրում մեր մասնագիտական խորհրդատվական գործունեությամբ՝ շահավետ գործարքներ ունենալու նպատակով։ Նշված շուկաներում ծրագրերի ծախսերին վերաբերվող պլանավորված ներդրումների հարցերը մենք կքննարկենք Ձեզ հետ մանրամասն ձևով՝ հիմք ընդունելով առկա բոլոր նպատակային և հաստատված տեղեկությունները։